Քանի օր ա՝ ՖԲ-ում տարատեսակ հարցումներ եմ տեսնում՝ կառավարության, Փաշինյանի, Քոչարյանի, արդարադատության ու էլի ինչի մասին ասես: Ու դրանց արդյունքները հետո օգտատերերի կողմերից ներկայացվում են որպես իրականության արտացոլում:
Ուրեմն՝ ասեմ, հարգելի սիրելիներ: Դա էդպես չի: Էդ հարցումները ոչինչ չեն նշանակում ու ոչ էլ հարցում են՝ որպես այդպիսին: Դա ընդամենը ցույց է տալիս ձեր սեփական ընկերական ցանկի ընտրության սկզբունքը՝ որքանով է այն հավասարակշիռ, ու որքանով եք դուք պատրաստ լսել հակառակ կարծիք, որքանով եք պատկերացնում իրողությունը:
Սա կարող է հետաքրքիր լինել social media manager-ներին, թե որ թիրախային խմբերում ինչ գովազդ կամ կոնտենտ տեղադրել կամ էլ էքսպերիմենտալ նպատակներով: Ոչ ավելին:
Ի դեպ, եթե ձեզ հետ միշտ համաձայնվում ու համամիտ են, ուրեմն՝ մի բան այն չէ:
Լիկա Թումանյան