Ռուսաստանում կրկին քննարկում են 1990-ական թվականների ամենաաղմկահարույց սպանություններից մեկը, որի պատվիրատուները մինչև հիմա չեն բացահայտվել...Խոսքը հայտնի հեռուստալրագրող, «Հրաշքների դաշտ»,«Տեսակետ»,«Թեմա» և այլ ժամանցային և հասարակական-քաղաքական հաղորդումների հեղինակ և վարող,ինչպես նաև Ռուսաստանի Հանրային հեռուսաընկերության տնօրեն Վլադիսլավ Լիստևի սպանության մասին է...
Այս 20 տարիների ընթացքում բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել և բազմաթիվ մարդկանց անուններ են շրջանառվել որպես պատվիրատուներ...Սակայն ՌԴ ՆԳՆ-ն մինչև հիմա լռում է,որն էլ պատճառ է դարձել,որ Լիստևի սպանության շուրջ նոր վարկածներ առաջ գան կամ հին վարկածները կրկին առաջ քաշվեն...
Ռուսաստանյան РЕН ТВ-ն տեղեկացնում է,որ Լիստևի մտերիմ գործընկերներից՝Դմիտրի Զախարովը հայտնել է,որ Լիստևի սպանության պատվիրատուն հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկին էր..."Սպանությունից առաջ Լիստևը ստանում էր սպառնալիքներ...Նրանից պահանջում էին չեղարկել Ռուսաստանի ՀՀԸ-ով գովազդների ցուցադրման արգելքը...Լիստևի այդ որոշումից դժգոհում էր Բերեզովսկին,ով մեծ եկամուտ էր կորցնում այդ պատճառով...",-ասել է Զախարովը...
Հավելեմ,որ Լիստևի սպանությությունից որոշ ժամանակ անց օլիգարխ Բորիս Բերեզովսկու անունը հաճախակի էր հայտնվում Լիստևի սպանության ամենահավանական պատվիրատուների ցուցակում և Զախարովը նոր բան չի հայտնել իր այս կարծիքը բարձրաձայնելով...
Մեր երիտասարդները չեն ճանաչում Լիստևին,սակայն իմ սերնդակիցները և ավելի մեծերը շատ լավ են հիշում Վլադիսլավ Լիստևին և նրա հաղորդումները,որոնք աչքի էին ընկնում իրենց բարձր մակարդակով և պրոֆեսիոնալությունով...
Հ.Գ.Վլադիսլավ Լիստևը սպանվել է 1995 թ-ի մարտի 1-ին իր տան շքամուտքում...Իսկ Բերեզովսկին,ըստ պաշտոնական վարկածի,ինքնասպան է եղել 2013 թ-ի մարտի 23-ին անգլիական Ասկոտում գտնվող իր առանձնատանը...
Գագիկ Համբարյան