Նախարար Տոնոյանի նկատմամբ ընդգծված վերաբերմունք կար «Բանակային միջազգային խաղեր 2018»-ի ժամանակ։

Վերջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչների միջազգային հանդիպումները անցնում են ավելի դրական մթնոլորտում և նորանշանակ պաշտոնյաները ավելի լավ ընդունելության են արժանանում , քան այլ երկրների իրենց կոլեգաները։

Նույնիսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը դրական էր արտահայտվել առաջին պաշտոնական հանդիպումից հետո։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 11-ին Ռուսաստանում ներկա էր գտնվել «Բանակային միջազգային խաղեր 2018»-ի փակման արարողությանը, որտեղ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից ևս ջերմ ընդունվեց Տոնոյանի այցը։

Նկարը արված է խաղերի փակման արարողության ժամանակ։ Ձախից աջ՝ ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմով, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգու, ՌԴ ՊՆ առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան։