Օգոստոսի 10-ին թուրքական արժույթի կտրուկ արժեզրկման պատճառով գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերիաթ Ալբայըրաքի մամուլի ասուլիսը ժամը 11: 00-ից հետաձգվեց մինչև 14: 00-ը: Հենց այս ժամանակահատվածում թուրքական լիրան արժեզրկվեց՝ սահմանելով ռեկորդ մեկ դոլարը 6.7 լիրա, իսկ եվրոն 7.6 լիրա:
Համեմատության համար ասեմ, որ օգոստոսի 9-ի երեկոյան լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմում էր 5.50 լիրա, իսկ եվրոյի արժեքը '6.24 լիրա: Ուրբաթօրյա նամազից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից հետո լիրան մի փոքր բարելավեց դիրքերը ՝ դառնալով 6.49-ին:
Թուրքական լիրայի կտրուկ անկումը պայմանավորված էր ԱՄՆ նախագահ Տրամպի թվիթերյան գրառման հետ, իսկ մի փոքր կայունացումն ու դիրքերի բարելավումը ՝ Էրդողանի հայտարարության հետ: Այս փաստը խոսում է նրա մասին, որ լիրան դեռևս արժեզրկվում է բացառապես առանց տնտեսական որևէ լուրջ քայլեր անելուց, ասել է թե այ այդքան չպաշտպանված է այն:
Թուրքական կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոն մեկնելուց հետո թուրքական պատվիրակությանը մի քանի պայմաններ են ակնարկվել ամերիկյան կողմից: Ամերիկյան կողմից ակնարկվել է , որ չի քննարկվելու ամերիկացի հոգևորական Բրունսոնի ազատ արձակման հարցը, քանի որ դա պահանջ է , այլ ոչ թե քննարկման թեմա: Երկրորդ, ԱՄՆ-ն թուրքական կողմից պահանջում է գրավոր ներկայացնել բոլոր առաջարկները, և երրորդ՝ ԱՄՆ-ն Թուրքիայի համար սահմանում է վերջնաժամկետ, այսպես ասած կողմնորոշվելու համար, դա օգոստոսի 15-ն է:
Թուրքական ֆինանսական և տնտեսական այս դժվարին պահին Էրդողանի փեսան հանդես է եկել տնտեսական նոր ծրագրով, որի իրականացման համար անհրաժեշտ է կայուն տնտեսության առկայություն:
Այս մասին նա հայտարարեց ֆինանսների նախարարի ասուլիսի ժամանակ, իսկ մինչ ֆինանսների նախարարը ասուլիս էր տալիս, լիրան շարունակում էր արժեզրկվել: Այդ ընթացքում Էրդողանը հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ: Պուտինը վերահաստատում է Ռուսաստանի մասնակցությունը ատոմակայանի կառուցման հարցում, ինչպես նաև աջակցությունն ու համագործակցությունը Սիրիայի հարցում:
Թուրքիայում տնտեսագետները չեն կարողանում հստակ պատասխան տալ, թե ինչի՞ հետ է կապված թուրքական լիրայի արժեզրկումը, քանի որ ամեն մի քաղաքական, տնտեսական լուրից հետո ցնցվում է լիրան:
Երևանի ժամանակով՝ 10 : 00-ին մեկ դոլարը գնվում է 6.43 լիրայով: