Երբ խոսում ենք 1920թ. օգոստոսի 10-ի մասին շատերի մտքում Սևրն է (160 հազ. քռ կմ Հայաստանի երազներով): Շատերի գնահատմամբ Սևրի հիմքը 1916-ի Սայքս Պիկոն էր: Սևրի մասին շատ է խոսվել և գնահատականներ տրվել:

 

Սակայն այս օրը տեղի է ունեցել մեկ այլ կարևոր բան, որի մասին շատ քիչ է խոսվում և գնահատականներ տրվում: Թիֆլիսում Խորհրդային Ռուսաստանի և ռուսական բանակի հարձակման դեմ մարտեր մղող Հայաստանի պատվիրակությունների միջև ստորագրվել էր համաձայնագիր, որի համաձայն ռազմական գործողությունները ավարտվում էին երկու երկրների միջև և ռուսական զորքերի վերահսկողության տակ էին լինում վիճելի տարածքներ համարվող Զանգեզուր, Նախիջևան և Ղարաբաղ: Այդ տարածքների ճակատագիրը հետագայում պետք է որոշվեր:

 

Ռուսաստանն ուներ երկու դաշնակից Քեմալական Թուրքիան և 1920թ. գարնանը խորհրդայնացած Ադրբեջանը: Այդպիսի տանդեմի պարագայում բնկանաբար պարզ էր, թե այդ ամենն ինչով էր ավարտվելու: Թե ինչ եղավ Ղարաբաղի, Նախիջևանի և ընդհանրապես Հայաստանի Առաջին Հանրապետության հետ հետագայում շատ անգամ է խոսվել: Քեմալա-բոլշևիկյան ջանքերի շնորհիվ Հայաստանը դադարեց գոյություն ունենալուց (Ի դեպ Հայաստանի հետ կնքված համաձայնագրի օրերին Ռուսաստանը բանակցում էր զուգահեռ նաև քեմալականների հետ: Մոսկվայում թուրքական պատվիրակությունն էր Սամի Բեքիրի գլխավորությամբ:

 

Այդ բանակցությունների արդյունքում 1920թ. օգոստոսի 24-ին կնքվեց ռուս-թուրքական գաղտնի համաձայնագիրը, ըստ որի Հայաստանի դեմ հարձակման համար ռուսները թուրքերին զենք զինամթերք, զորախմբեր և ոսկի էին տրամադրում): Նախիջևանը 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական Բարեկամության և Եղբայրության պայմանագրով հանձնվեց Ադրբեջանին: Նույն ճակատագրին արդեն 1921թ. հուլիսի 5-ի որոշմամաբ արժանացավ Ղարաբաղը: Եվ միայն Սյունիքը Նժդեհի հերոսական ջանքերի և դիմադրում։