Էրդողանը խոսել է Թուրքիայի վրա տնտեսական ճնշումներ գործադրելու , այդ թվում նաև ֆինանսական ապակայունացմանը ուղղված քայլերի մասին։ Թուրքիայի նախագահը նշել է, որ դա անիմաստ ժամանակի վատնում է։
Վերջին մի քանի օրերի ընթացքում անկում է ապրում դոլար-լիրա փոխարժեքը ու դա մեծ վնասներ է հասցնում Թուրքիայի տնտեսությանը։
Այս մասին խոսելուց նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իրենց դեմ աշխատում են մի շարք կազմակերպությունները, սակայն եթե նրանք ունեն դոլարներ, ապա Թուրքիան ունի ալլահ, ով օգնելու է իրենց այս ծանր իրավիճակում։
Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում ապրեց դոլարի նկատմամբ' Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտության սրման պատճառով։ Թուրքիան հրաժարվել էր ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրոնսոնին ազատ արձակելուց, ով կասկածվում էր ահաբեկչական խմբավորման մեջ ներգրավված լինելու մեջ։
Աշոտ Ասատրյան