Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.
Հայրենակի’ց, ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում: Վստահ եմ, որ մեր ջանքերով ստեղծվող Հայաստանը լինելու է բարձր և զարգացած մշակույթով գիտաարդյունաբերական համալիր' ընդարձակվող սահմաններով և հայրենադարձությամբ:
Համապատասխան տեղեկատվությունը կտրվի ժամանակին: