Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, տեղակալներ Արամայիս Գրիգորյանի, Բաբկեն Տեր Գրիգորյանի և Դավիթ Սարգսյանի հետ: Արմեն Գրիգորյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում հանդիպեցի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, տեղակալներ Արամայիս Գրիգորյանի, Բաբկեն Տեր Գրիգորյանի, Դավիթ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության համակարգում Սփյուռքի հնարավոր դերակատարումներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում պայմանավովածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները միջգերատեսչական աշխատանքային խմբերի մակարդակով»,- գրել է Գրիգորյանը: