Քանի որ երկրաշարժ տեսած մարդ եմ, գոնե մի քիչ հասկանում եմ թե ինչու են բարձրահարկ շենքերում տեղադրում «սեյսմիկ բարձիկներ»: Բնականաբար բարձիկները մեղմում են ցնցման ալիքները, որը կարող է կործանարար լինել շենքերի համար:
Իմ տարբերակը՝ շատ կարճ:
Վստահ եմ, որ հասկանում եք ինձ, ժողովրդի հուժկու ցնցումներից խուսափելու համար, Սերժը գտավ այն մեղմացնելու իդեալական դերակատարին, մի՞գուցե չգտավ, այլ մատուցեցին սկուտեղի վրա, բայց փաստը մնում է փաստ, Րաֆֆին իդեալական « սեյսմիկության բարձիկ» էր և նա սքանչելի կատարեց իրեն հատկացված հանձնարարությունը: Իսկ հետժայթքումնային ցնցումներն ավելի շուտ համացանցային եղան, քան թե փողոցային:
Կարող եք հանգիստ լինել, կարծում եմ, որ մո