Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ այսօր' օգոստոսի 7-ին, միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը փոխելու համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ արցախցի պատգամավորները խնդրում են Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում:
Անուշ Ղավալյան