Թուրքական լիրայի արժեզրկումը կազդի՞ հայկական շուկայի վրա:
Կարծում եմ, որ լիրայի արժեզրկումը չի ազդի հայկական շուկայի վրա: Չնայած այն բանին, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է, բայց Հայաստանը բավականին մեծ քանակությամբ ապրանքատեսականի և ապրանքներ է ներմուծում հենց Թուրքիայից, միևնույն է կարծում եմ, որ գնաճ տեղի չի ունենա:

 

Քանի որ ապրանքների ձեռք բերումը տեղի է ունենում դոլարով և եվրոյով, դրա համար չեմ կարծում, իսկ դոլարային արտահայտութմաբ ապրանքները գնաճ չեն արձանագրել, ուստի բացառվում է հայկական շուկայում թուրքական ապրանքի գնաճի հավանականությունը: Նույնն էլ կարող եմ ասել բեռնափոխադրող ընկերությունների մասով, նրանք նույնպես դոլարային արտահայտությամբ են իրացնում իրենց ծառայությունները: Սակայն շուկան անկանխատեսելի է գնաճի առումով, հատկապես եթե դրան խառնված են գերտերությունները, ուստի մի քանի օրից պարզ կլինի արդյո՞ք կազդի այն հայկական շուկայի վրա , թե ոչ:

 

Կարեն Հովհաննիսյան