Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հայտարարություն, թե իբր իրենք խոցել են հայկական դիրք, որի արդյունքում հայկական կողմը ունի զոհեր և վիրավորներ։ Րոպեներ անց Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ առաջնագծում իրավիճակը լարված չի ու թշնամու տարածած տեղեկությունները կեղծ են, այսինքն առաջնագծում չկա որևէ այրված և խոցված դիրք, առավել ևս զոհեր և վիրավորներ։ Պարզ է չէ՞, որ Հայաստանը այն երկիրը չէ, որպեսզի հնարավոր լինի թաքցնել այրով դիրքի, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները և դա իրական լինելուց ժամեր անց ամբողջ հանրապետությունը դրա մասին էր խոսելու։
Իսկ հիմա տարածված տեսանյութի մասին։ Բանից պարզվում է, որ Ադրբեջանում դեռ կան հիշողություն ունեցող մի քանի քաղաքացի, որոնք տարածված տեսանյութը դիտելիս մեկնաբանել էին, որ դրանք հին կադրեր են ու որոշակի ժամանակ առաջ հենց իրենց հատվածում այրվող ինչ-որ տարածք, որը իրականում նշված առաջնագծից էլ հեռու էր եղել։
Փաստորեն Զաքիր Հասանովի հիմնարկը ամբողջությամբ խուճապի մեջ է։ Ես գիտեի, որ սրանք տարբեր երկրների ռազմական գործողությունները հավաքում և արխիվում պահում են՝ սև օրվա համար, որ ժողովրդին կերակրեն, բայց չէի կարծում, որ նույնիսկ իրենց մոտ եղած դեպքերն էլ կհավաքեն, որպեսզի ներկայացնեն իբր իրենց կատարած «ռազմական գործողություն»։
Աշոտ Ասատրյան