Միացյալ Նահանգների հեղափոխական հեղաշրջման հերթական և նպատակային «մարտական պոլիգոնը» Իրանն է: Արդեն տևական ժամանակ, պարբերաբար փորձեր է արվում իշխանափոխություն իրականացնել նաև Իրանում՝ դա նրանց նպատակներից մեկն է:
Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ամբողջական պատկերն առայժմ հստակ չէ: Սակայն, պարզ է, որ Վաշինգտոնը նախ և առաջ փորձում է հնարավորինս նվազեցնել Իրանի նավթային եկամուտները: Պատժամիջոցները դեռ ուժի մեջ չմտած Իրանն արդեն հայտնվել է տնտեսական ծանր կացության մեջ:


Արդեն քանի օր է Իրանի մի շարք քաղաքներում՝ հատկապես Իսպահանում, Շիրազում, Մաշհադում հուզումներ, հարյուր հազարավոր մասնակիցներով ցույցեր, հանրահավաքներ և դրա հետևանքով նաև բախումներ են: Իրանցիները դժգոհ են տնտեսական դժվարություններից, ազգային տարադրամի կտրուկ անկումից, ստեղծված սոցիալական ծանր իրավիճակից և գործազրկության աննախադեպ աճից: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Թեհրանում, որտեղ որոշ ցուցարարներ նույնիսկ վանկարկել են «Մահ Համենեյիին» կարգախոսը:
Իրանը փշի նման խրվել է ԱՄՆ-ի «կոկորդում» և խանգարում է նրա աշխարհաքաղաքական, նավթային խնդիրների իրականացմանը, այդ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու և Սիրիան մասնատելու ծրագրին:


Եթե Էրդողանը խելքի չգա, շարունակի սիրաբանել Ռուսաստանի հետ, հաջորդը կլինի Թուրքիան՝ կրկին հերթական անգամ…Ֆեթուլլահ Գյուլենը վկա…

 

Ռոբերտ Մելքոնյան