Իրաքյան Քրդստանի խորհրդարանում 11 մանդատ նախատեսված է ազգային փոքրամասնությունների՝ թուրքմենների, ասորիների և հայերի, համար:
Հինգ մանդատ թուրքմեններին՝
«Թուրքմենստանի զարգացում» ցուցակով 2 տեղ, «Էրբիլի թուրքմեն» 1 տեղ, «Թուրքմենական փոփոխություն և նորացում» 1 տեղ և «Իրաքի թուրքմենական ճակատ» 1 տեղ:
Հինգ մանդատ ասորիներին՝
«Ասորական ժողովրդավարական շարժում» 2 տեղ, «Ասորական ժողովրդական ժողովի քաղդեացիներ» 2 տեղ, Մեսոպոտամիայի որդիներ 1 տեղ:
Մեկ մանդատ հայերին:
Հայերին մեկ մանդատ նրա համար է տրվում, քանի որ ներկայացնում են մեկ ընդհանուր համայնք, իսկ ահա թուրքմեններն ու ասորիները ստեղծել են առանձին կրոնական և ցեղային կազմակերպություններ , որոնցով էլ կարողացել են հավելյալ տեղեր ձեռք բերել խորհդարանում:
Եվս մեկ անգամ հարկ եմ համարում պնդել, որ Էրբիլում պետք է բացել հյուպատոսություն, որի բացման մասին որոշումը կա դեռևս նախորդ իշխանությունից: Այնտեղ կարելի է ձևավորել հզոր հայկական համայնք, որը կարող է լուրջ դերակատարություն ունենալ Քրդստանի քաղաքական կյանքում:
Կարեն Հովհաննիսյան