«Նման անիմաստ ժամանակի վատնման պատճառով նաև կյանքը կարող է աննկատ անցնել»: Այսպիսի հայտարարություն է արել Եգիպտոսի ղպտիական եկեղեցու առաջնորդ Թեոդորոս II պապը դեռևս 2009թ.-ից գործող իր ֆեյսբուքյան էջը փակելուց առաջ:
Ի դեպ, ղպտիական եկեղեցու միաբաններին մեկ ամիս ժամանակ է տրվել՝ բոլոր սոցիալական ցանցերից դուրս գալու համար, իսկ առաջնորդը, փաստորեն, սեփական օրինակով ոգեշնչում է հոգևոր սպասավորներին՝ պարզաբանելով, որ նման վարքը հակասում է միաբանության վանական կյանքին:
Ի տարբերություն ղպտիական եկեղեցու՝ հատկապես վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների շրջանում նկատվում է ակտիվացում հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում. անգամ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվամբ է ֆեյսբուքյան էջ բացվել...