ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է այն ապատեղեկատվությունը, թե դաշինքի պատգամավորները մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար խորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավորների մասնակցությամբ ստորագրահավաքին:

 «Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ԵԼՔ դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց», – գրել է Մարուքյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը: