Մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իր կառավարման 100 օրը «տոնելու» համար հանրահավաքի է հրավիրում Նիկոլ Փաշինյանը: Հեղափոխությամբ իշխանության եկած գործիչը գալու ու մեզ պատմելու է իր արածն ու չարածը, ասել է թե` մեզ հետ զրուցելու շատ բան կա:
Անկեղծ ասած, ես շատ ոգևորված եմ եղել կատարված հեղափոխությամբ, վերջապես նախկին կոռուպցիոներներից ազատվեցինք, բայց հիմա եկել է մեծամիտների ժամանակաշրջանը...:
Փաշինյա՛ն, բացի մարդ բռնելուց էլ ի՞նչ ես արել, գուցե ՓՄՁ-ի համար ցածր տոկոսադրույքներով վարկեր տալու նախաձեռնությամբ հանդես գայիր, կամ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների իջեցման հարցով մի քայլ անեիր, կամ երիտասարդ ընտանիքների բնակարանների ապահովության հարցը լուծեիր, կամ էլ թե բժշկական ծառայությունները հասանելի դարձնեիր միջինից ցածր խավի համար:
Չէ՛, դու սա չես արել, դու ընդամենը մարդ ես բռնել, իսկ աղքատի կյանքը դրանով չի բարելավվի:
Հ.Գ. Մեծ ցավով եմ սա գրում և ակնկալում եմ, որ բացի բռնոցի խաղալուց գործ կանես:
Հ.Գ. 2 Ժողովրդի օգնությամբ եկար իշխանության, ապաշնորհ և մանկամիտ կադրերիդ օգնությամբ հեռանալու ես»: