Կոնկրետ չգիտեմ, թե մերոնք սահմանին ինչ են արել թշնամու հետ, բայց որ ադրբեջանական մամուլը իրար հերթ չտալով գրումա, որ հայկական կողմը պատժիչ գործողություններ է իրականացնում սահմանի ամբողջ երկայնքով դա փաստ է։
Մենակ մի հակասող բան կա։ Այդ նյութի կողքին առկա է մեկ այլ նյութ, որտեղ իբր իրենք որոշել են, որ հայկական բանակի զինովրները սոված, ծարավ ու նվազ են։ Պատկերացնում եք, որ դա հլը սոված, ծարավ ու նվազ զինվորների արածն է, բա արդեն կշտացած ու դռբով զինվորները ի՞նչ կանեն։
Իսկ իրականում սրանց ռազմական քարոզը իրենց նման անգրագետ ու ոչինչ չասող է, ինչպե՞ս կարելի է նույն կայքում նույն տողի վրա գրել՝ հայերը մեր վրա կրակում են ամբողջ սահմանի երկայնքով, լաց ու կոծ դնել, բայց դրա կողքը գրել՝ սոված, ծարավ ու նվազ հայ զինվորներ։ Ու սրանց էլ դեռ հավատում են։
Քանի Զաքիր Հասանովը առաջնագծում է , թշնամու բանակը սադրիչ գործողություններ է կատարելու, բայց դե միշտ համարժեք ու մի բան էլ ավել պատասխան է ստանալու։
Աշոտ Ասատրյան