Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալն, ով 2016-ին ստացել է Ռուսաստանի քաղաքացու անձնագիր, կդառնա ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը ռուս-ամերիկյան հումանիտար կապերի գծով: Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական հայտարարությունում․

 

«Սիգալի խնդիրն է լինելու աջակցելը երկու երկրների՝ հումանիտար ոլորտի հետագա զարգացմանը՝ ներառյալ փոխգործակցությունը մշակույթի, արվեստի, հասարակական և երիտասարդների փոխանակման ոլորտներում և այլն»: