Իսկ ինչու՞ ՀՅԴ պատգամավորներից չէին կարող Քոչարյանի համար ստորագրել, ինչպես ժամանակին արել են շատերի համար, ինչպես ժամանակին դեմ են կանգնել ՝ Օսկանյանից սկսած՝ մինչ Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան ու Արարատ Միրզոյան։ Ժամանակին ստորագրություն են դրել նույն մարտի 1-ի գործով ձերբակալված Ալեքսանդր Արզումանյանի համար։ Դրանք չեք հիշի։ Հատկապես ՀՀՇ-ածին ուժերը։
Որովհետև նման մարդկանց համար կարևորը ՀՅԴ-ին թիրախավորելն է, այլ ոչ՝ երկրում արդար ու անկախ արդարադատության համակարգի հաստատումը։
Բա ու՞ր էիք 1994-1995թ.-ին, երբ ապօրինաբար փակեցին մի ամբողջ կուսակցություն, կուսակցություն, որը փակելուց ընդամենը 7 ամիս առաջ, մինչև 1994թ. մայիսի զինադադարը, զենքը ձեռքին հայրենիք էր պահում, կուսակցություն, որի անդամների 20%-ը 1989-1994թթ.-ին զոհվեց մարտերում, կուսակցություն, որի «Երկիր» պաշտոնաթերթի համար կռվի տարիներին առավոտները երկար հերթ էին կանգնում, կուսակցություն, որի արգելափակումով ազդեցին 1995թ.-ի առաջին՝ նախագահական բացարձակ լիազորություններով (հատուկ ԼՏՊ-ի համար) սահմանադրության ընդունման ու 1995թ ԱԺ ընտրության արդյունքների վրա (հիշեք ԼՏՊ-ի ասածը՝ «ոչ մի դաշնակցական պառլամենտում՝ ընտրվի թե չընտրվի» (չնայած ամեն գնով՝ 1 պատգամավոր եղավ մեծամասնական կարգով), որով էլ՝ հիմք դրեցին մինչև 2018թ.-ի ապրիլ եղած պետական կառավարման արատավոր համակարգին (հուսամ, որ այդ համակարգը կդառնա պատմություն ու նույն ախտանիշներով չի շարունակի գոյություն այլևս ունենալ։ Հուսամ ...)։
Բա երբ փակեցին, դրանից հետո ինչու՞ չկանգնեցիք այդ ապօրնության դեմ, ապօրինություն, որի արդյունքում տարիներով բազում մարդիկ կալանավորվեցին, բանտերում ու դրսում սպանվեցին, արտագաղթեցին, ճակատագրեր խեղվեցին։ Այդ ժամանակ ՀՅԴ-ի մասին շատ բարձր կարծիք ունեիք, Ռոբերտ ու Սերժ էլ չկային, որոնց հետ, ի նպաստ երկրի՝ քաղաքական համագործակցություն կար, հետագայում ստացված թե չստացված։ Չէ, կներեք, ՀՅԴ-ն երբ արգելափակված էր՝ Ռոբերտն ու Սերժը ՀՀՇ վարչության անդամներ էին, կներեք, նրանք արգելափակող անձի՝ ԼՏՊ-ի ու ուժի հետ էին այդ ժամանակ։
Բա ու՞ր էիք ԴՈՒՔ, այ փարիսեցիներ։
Հիմա թողես՝ ամեն ան ասուն՝ ասուն է դարձել և մտածելու կարողության օրգան ուղեղից անջատ՝ կեղտաբերանն է բացել։
Արթուր Եղիազարյան