Չնայած համաշխարհային տնտեսության անկայուն վիճակին' զբոսաշրջային արդյունաբերությունն ամբողջ աշխարհում աճում է:

Հայաստանում տուրիզմը հիմնականում «զարգանում է» սփյուռքահայերի ու նրանց հայրենասիրության հաշվին: Ես վստահ էի, որ ճիշտ մենեջմենթի և ներդրումների շնորհիվ Հայաստանում հնարավոր է զարգացնել զբոսաշրջությունն ու հասցնել գոնե հարևան Վրաստանի մակարդակին: Սակայն այսօր հասկացա, որ Հայաստանում՝ Երևանից մի փոքր հեռու, մի քիչ այլ գույն, տեսք, հագուկապ, սանրվածք ունեցող մարդկանց համար տուրիզմը կյանքի համար վտանգավոր և հակացուցված զբաղմունք է:

Ագրոտուրիզմ,
Էկոտուրիզմ,
Էքստրեմալ տուրիզմ,
Լեռնային տուրիզմ։

Սրանք տուրիզմի այն տեսակներն են, որոնք Հայաստանում հաստատ չեն զարգանա առաջիկա 50-60 տարիների ընթացքում: 2-3 սերունդ պետք է փոխվի, որպեսզի գյուղերում կարճ շալվարով, ականջօղով տղերքին ու գունավոր մազերով աղջիկներին բմբուլով հնդիկի տեղ չդնեն ու քարերով չլարեն, և ի վերջո հասկանան, որ, անկախ արտաքինից և գույնից, մարդը մարդու բարեկամն է:

Իսկ քանի դեռ մարդկանց գիտակցության մեջ իրավիճակ չի փոխվել Հայաստանում տուրիզմը կզարգանա Երևանի փոքր կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայից 5 կմ շառավիղի վրա միայն: