Չնայած Ալիևի վարչակազմի ամենօրյա տեսական պնդումները, թե Հայաստանն է ղարաբաղյան կոնֆլիկտում ագրեսորը, թե իրենք երազում են խաղաղության մասին (դրա գործնական խաբկանքներից մեկն իբրև թե խաղաղության հայտնի հարթակի ստեղծումն էր), ադրբեջանական ռեալպոլիտիկում ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես ուզում էին:
Ալիևի երեկվա պայթուցիկ հայտարարությունը, որով «Հայաստանին ծնկի բերելու» ու «Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությունը շարունակելու» խոստումներ է տալիս իր հանրությանը՝ հուսալով որևէ կերպ քաղաքական կապիտալ կուտակել հայատյաց հիմքերի վրա, ոչ այլ ինչ էր, քան իրական ագրեսորի ուղղակի խոստովանանք:
Ասածիս հետին թվով գիտակցման ապացույցն է ադրբեջանական մի ամբողջ հոլդինգի աշխատանքի կասեցումն արդեն ասյօր:
Հ.Գ
Ալիևին մեկ -մեկ հիշեցնել է պետք, որ Հայաստանի նկատմամբ մշտապես կապակցված քաղաքականության դերակատարներից Թուրքիան էր, որ Հայաստանը մեկուսացնելու քաղաքականություն էր վարում