Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
«Շեքսպիրի ասած՝ Much Ado about Nothing:
Մանիպուլյացիաների չենթարկվելու և գործիք չդառնալու համար՝ պետք էր շատ գիրք կարդալ,ոչ թե ստատուս. եթե դուք դա երբեք չեք արել, բարի եղեք ձեր հեղինակավոր բարբաջանքով գլուխներս չտանել, պարզապես լռեք, սիրուն նկարներ դրեք, նայենք֊լայքենք:
Մանվելին բռնեցին, ազգս ուրախացավ, հիշեց՝ ինչ հրեշ էր, ինչ ասես չասեց, էսօր մանիպուլյացան Մանվելին դարձնում ա հերոս, որին հատուկ բռնեցին, որ հողերը հանգիստ տան ու աշխատում ա ,է՜։ ժողովուրդ, դուք էդպես ո՞նց եք ապրում՝ 5 րոպեն մեկ ազդեցության տակ ընկնելով, հավես ա՞։
Ինչպես ասում էր դասականը, դուք լրիվ ոնց-որ խառնել եք սաղ:
Երբ մարդու ձեռքերը կեղտոտ են, ուզում ա քսի դիմացինի վրա, որ մի քիչ էլ դիմացինից հոտ գա»,-գրել է հաղորդավարուհին: