Երեկվանից իմ գործընկեր լրագրողները օբյեկտիվ հարց են ուղղում ինձ' կապված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ երեկ տարածած հայտարարության հետ։
Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի և իր քայլերի համար, և մեր կողմից որևէ այլ գնահատական չի հնչելու։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց և հրապարակային, և ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ' սրանով ամեն ինչ ասված է։
Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին, և մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել։
Կցում եմ ԲՀԿ քաղաքական խորհրդում տեղի ունեցած քվեարկության տեսանյութը։
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյան