Ախր հասկանում եք, չէ՞, որ մենք ո՛չ Ուկրաինա ենք, ո՛չ Վրաստան: Հասկանում եք, չէ՞, որ խոսքը գնումա տարբեր պետությունների ու ամենակարևորը՝ տարբեր ազգերի ու մտածելակերպ ունեցող ժողովուրդների մասին:
Խնդրում եմ, մի համեմատեք մեզ ու Ուկրաինային, մեզ ու Վրաստանին: Ախր Փաշինյանի սկսած հավաքների կեսից դուք նույն ոգևորությամբ տարածում էիք ուկրաինական Մայդանի համեմատականները, որը ձեր աչքի առաջ փլուզվեց, քանի որ մեր ազգը կապ չունի մնացած ազգերի հետ:
Ուկրաինական և վրացական սցենար չի լինելու շատ պարզ պատճառով․ կարողա գրածս մեծամիտ թվա, կամ չգիտեմ՝ ոնց հասկանաք, բայց չի լինելու, որովհետև մենք ո՛չ ուկրաինացի ենք, ո՛չ վրացի, արա, մենք հայ ենք ու վերջ: