Հիմա ով կողմ է հարաբերությունների բարելավմանն ու կարգավորմանը ՌԴ-ի հետ, գիտակցելով ներկայիս իրավիճակի պայթունավտանգ լինելը, նշանակում է, որ ռուսահպատակ է կամ ռուսամո՞լ, թե՞ մարդիկ կան, կարծում են, որ ՀՀ-ն կարողա միայնակ պայքար մղել ներկայիս արտաքին մարտահրավերների դեմ առանց որևէ արտաքին աջակցության։
ԱՄՆ-ի պես հզոր պետությունն անգամ ստիպված է լինում համագործակցել իր համար ոչ ընդունելի որոշ խաղացողների հետ՝ հասկանալով սեփական շահերի կարևորությունը, իսկ մեզ համար դա ամո՞թ է։ Այ ամոթ կլինի էն ժամանակ, երբ հասկանանք, որ սկսում ենք տարածքներ զիջել, իսկ դա բավականին իրատեսական է բազմակողմանի շրջափակման մեջ հայտվելու դեպքում։
Հ.Գ. Ես լիովին կիսում եմ այն կարծիքը, որ չպետք է թույլ տալ ոտնահարել սեփական շահերը, բայց նախևառաջ մենք ինքներս պետք է գիտակցենք, թե որն է մեր իրական շահը։