Հարգելի հայրենակիցներ, հայ-ռուսական հարաբերությունների լավ կամ վատ լինելու և ապագայի մասին պետք է դատել ոչ թե մեր վերլուծաբանների և քաղաքական գործիչների դատողություններից, այլ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից ու քաղաքական բնույթի հրապարակումներից: Ցավոք սրտի, վերջին օրերի իրադարձությունների արձագանքները ռուսական կողմում մեծամասամբ բացասական երանգներ ունեն:

 

Դրա համար էլ այժմ հասարակական անհանգստությունը պարուրել է բոլորիս: Մեր գերխնդիրը պատերազմի բռնկման կանխումն է, մեկ հայ երիտասարդի կյանքը չի կարող հավասարվել ոչ մի բանի հետ: Միայն պատմության և քաղաքականության դասերը և անցյալի փորձն ուղենիշ ունենալով պետք է աշխատել: Իսկ դրանք միանշանակորեն հուշում են զգուշություն և հեռատեսություն ցուցաբերել և չխաղալ կրակի հետ: Կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, ժողովրդավարության ամրապնդումը, օրենքի գերակայության հաստատման առաջնահերթությունը ոչ ոք էլ չի ժխտում, բայց դրանցից առավել կարևորը խաղաղության պահպանումն է: Հարավային Կովկասում հարց լուծողը Ռուսաստանն է: Դժվար է այս պարզ ճշմարտությունը հասկանալ:

 

Գարիկ Քերյան