Հիմա ով կողմ է հարաբերությունների բարելավմանը ու կարգավորմանը ՌԴ-ի հետ, գիտակցելով ներկայիս իրավիճակի պայթունավտանգ լինելը, նշանակում է,որ ռուսահպատակ է կամ ռուսամոլ,թե մարդիկ կան կարծում են որ ՀՀ-ն կարողա միայնակ պայքար մղել ներկայիս արտաքին մարտահրավերների դեմ առանց, որևէ արտաքին աջակցության։

 

ԱՄՆ-ի պես հզոր պետությունը անգամ ստիպված է լինում համագործակցել իր համար ոչ ընդունելի որոշ խաղացողների հետ հասկանալով սեփական շահերի կարևորությունը,իսկ մեզ համար դա ամո՞թ է , այ ամոթ կլինի էն ժամանակ, երբ հասկանանք, որ սկսում ենք տարածքներ զիջել , իսկ դա բավականին իրատեսական է բազմակողմանի շրջափակման մեջ հայտվելու դեպքում։


Հ.Գ. Ես լիովին կիսում եմ այն կարծիքը, որ չպետք է թույլ տալ ոտնահարել սեփական շահերը, բայց նախևառաջ մենք ինքներս պետք է գիտակցենք, թե որն է մեր իրական շահը։