Մի հատ շատ հակասական մոմենտ կա էս Ռուսաստանի արձագանքի պահով, ինչը կարող է մեզ լուրջ խնդրի առջև կանգնեցնել:
Եվ խոսքը Քոչարյանի մասին չի:
Խոսքը ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործի մասին է, որը բնականաբար մտահոգել է մեր ՀԱՊԿ գործընկերներին: Իդեպ խնդիրը միայն զուտ քրեական գործ հարուցելու փաստի մեջ չի և նույնիսկ նրան հետ կանչելու գործընթացի մեջ մեր կողմից թույլ տված սխալների: Կա ևս մի ուրիշ դրվագ, որը էլ ավելի շատ է հուզում մեր ՀԱՊԿ գործընկերներին և ինչի մասին այսօր ակնարկեց lifenews-ը, բայց ինչի մասին համարյա չի խոսվում Հայաստանում:
Պարզվում է, որ Հայաստանում Սորոսի Հիմնադրամների Խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանը Հատուկ Քնչական Ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է: Տա-դաաամ:
Հա ինչ կա որ, կասեք դուք:
Իսկ հիմա նայեք այս փաստին Ռուսաստանի աչքերով: Սորոսը Ռուսաստանի համար մեկ թշնամին է և նրա բոլոր հիմնադրամների գործունեությունը այնտեղ արգելված է: Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը կարող է դիտարկվի որպես Սորոսի կողմից հրահրած ուղղակի սադրանք ՀԱՊԿ նկատմամբ և լուրջ վնասի մեր դիրքերին և հարաբերություններին կազմակերպության մեջ:
Չեմ կարծում, որ ՀՔԾ պետի նշանակումը ուղղիղ կապ ունի իր եղբոր ղեկավարած կառույցի հետ, բայց ակնհայտ է, որ այդ փաստը դրական ազդեցություն չի կարա ունենա մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում: