Վերջերս հաճախ են Ռեյգանի անունը հիշում, քանի որ նա էլ է դերասան եղել: Դերասանական վարպետության առիթով կլռեմ, բայց ինձ հետաքրքեց, թե ի՞նչ պետական աշխատանքի է եղել Ռեյգանը, նման բարձր պաշտոնի համար պատրաստված լինելու համար:
Պարզվում է Ռեյգանը.
- 8 տարի ծառայել է բանակում 1937-1945, որը գրեթե համընկնում է 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին:
- 1942-ին ծառայության է անցել բանակի հանրային կապերի բաժնում, ապա տեղափոխվել 1-ին կինոարտադրության բաժին (Ռազմաօդային ուժերի 18-րդ ավիաբազա):
- Ավարտել է ծառայությունը կապիտանի կոչումով:
- Ծառայության ընթացքում նկարահանել է 400 ուսումնական ֆիլմ ԱՄՆ Ռազմաօդային ուժերի համար (34 տարեկան էր):
Հիմա առաջարկություն՝ գուցե Ցվետանա Պասկալևայի թեկնածությո՞ւնը առաջադրենք ազատ մնացած բարձր պաշտոնում:
Ֆլորա Առաքելյան