Ջավախքում, մեծ բնակավայրերի անմիջապես կենտրոններում, կազինոների առատությունը բազմաթիվ ընտանիքների սննկացման պատճառ է դարձել։ Հատկապես աշնան և ձմռան ամիսներին «խոպանից» վերադարձածների մի մասը տրվում են գայթակղությանն ու սննկանում։

 

Մեկ այլ խնդիր է կիսագաղտնի պայմաններում գործող հասարակաց տները, որոնք հիմնականում թուրքերն են տնօրինում, ու մի այլանդակություն էլ սա է։ Այսօր էլ մարիխուանայի օգտագործումը Վրաստանի Սահմանադրական դատարանը ճանաչեց օրինական, ու հիմա մարդիկ կարող են դրսում, թե տանը՝ վառարանի կողքը նստած, հանգիստ «ուռել»։ Դե ինչ ասեմ, բարի գալուստ ավելի ուրախ Վրաստան։

Արտյուշ Գրիգորյան