Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կոչ է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին չհամեմատել Առնոլդ Շվարցենեգերի հետ։

 

«Հայաստանի հպարտ քաղաքացիներ, ցանկանում եք Երևանի քաղաքապետ ընտրել Հայկին՝ ընտրեք, բայց Շվարցնեգերի օրինակը մի բերեք. ո՜չ Հայաստանն է ԱՄՆ-ի նման երկիր, ո՜չ էլ Կարգին Հայկոն՝ Շվարցնեգերի նման դերասան: Մի՜ մոռացեք, որ ԱՄՆ-ում գոյություն ունի կայացած և արդյունավետ ժողովրդավարական համակարգ, որի շնորհիվ կոմիկի կամ նույնիսկ գոմիկի բարձր պաշտոն զբաղեցնելու համար ընտրվելը մեծ պրոբլեմներ չի կարող առաջացնել: Մեզանում այդ ժողովրդավարական արդյունավետ համակարգը դեռ նոր պետք է սաղմնավորվի և ղեկավարի մասնագիտական կարողությունների գործոնը ճակատագրական նշանակություն ունի այդ համակարգի ձևավորման հեռանկարի առումով», – ֆեյսբուքյան էջում գրել է Հմայակ Հովհաննիսյանը: