Ամռանն ամենաօգտակար հատապտուղներից մեկը մոշն է, որը, ինչպես նշում են բժիշկները, նույնիսկ ավելի օգտակար է, քան ազնվամորին: Այս հատապտուղը հատկապես առողջարար է շաքարային դիաբետից տառապողների համար:

 

Բացի այդ, այն շատ հարմար է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, քանի որ մոշն ունի շատ ցածր կալորիականություն և պարունակում է քիչ քանակությամբ ֆրուկտոզա: Միևնույն ժամանակ այս հատապտուղը հարուստ է հակաօքսդիանտներով, ինչի շնորհիվ հիանալի կանխարգելիչ միջոց է քաղցկեղի դեմ:

 

Մոշը հարուստ է նաև մեծ քանակությամբ վիտամիններով, միկրո- և մակրոտարրերով, ուստի անչափ օգտակար է օրգանիզմի համար:

 

Այս հատապտուղը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, շատ օգտակար է մազանոթների և անոթների համար և օգնում է միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում: Բացի այդ, մոշը խորհուրդ է տրվում օգտագործել շնչառական օրգանների հիվանդությունների ժամանակ, քանի որ այն նպաստում է մարմնի ջերմաստիճանի նվազմանը և օգնում է ազատվել բորբոքումներից:

 

 

Վրեժ Հովսեփյան