Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դարձյալ ամենաբարձր ամբիոններից հնչում է պացիֆիստական քարոզ.
«Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը»...
«Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»
(Աննա Հակոբյան https://armenpress.am/arm/news/941801.html)։
Պատմաքաղաքական առումով անհեթեթ ու սխալ այսպիսի հայտարարություններն ու դիվանագիտական փուչ նախաձեռնություններն ընդունակ են միայն շատացնելու մեզանում կարպիսփաշոյանների թիվը, բայց ոչ երբեք՝ դրական ազդեցություն գործելու ադրբեջանական հայատյաց զինվորականության վրա։
Ի գիտություն տիկին Հակոբյանի, «այս հակամարտությունը» ծագել է հայ ժողովորդի դեմ վաղուց ի վեր իրականացվող թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հետևողական և անզիջում գործարկումից։ Անչափ ցավալի է, որ այսպիսի պատասխանատու պետական դիրք զբաղեցնող հայ կինը չի հասկանում, թե ինչ է նշանակում ինքնապաշտպանություն, ազատագրություն և ազատարար-զինվոր, ու ո՞րն է նրա տարբերությունը ցեղասպան ու զավթիչ բանակի մարդասպան զինվորից...»: