Համացանցում 7 մլն-ից ավելի հետևորդ ունեցող, հանրահայտ բլոգեր Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսանյութը:

 

Այս անգամ հանրահայտ բլոգերը պատմում է Հայաստանի տաքսու վարորդների մասին: «Ինչո՞ւ են Հայաստանում տաքսիներն ավելի լավը» վերնագրով տեսանյութում Nas Daily-ն պատմում է տաքսու ծառայությունների մատչելի լինելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման մասին:

 

 

Nas Daily-ն Հայաստան է եկել հուլիսի 14-ին ՀՀ քաղավիացիայի և Զբոսաշրջության կոմիտեների նախաձեռնությամբ: Նա Հայաստանում մնալու օրերին հրապարակում է 1-րոպեանոց տեսանյութեր, որոնց ով պատմում է հանրապետության կյանքի՝ հետաքրքիր անձանց ու վայրերի, շախմատի, ջրի մասին: