«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ֆեյսբուքում նկար է հրապարակել՝ հայտնելով իրեն մատուցված անակնկալի մասին։
«Այսօր Համահայկական հիմնադրամի բոլոր աշխատակիցները շատ լավ անակնկալ մատուցեցին ինձ։ Բոլորիդ անչափ շնորհակալ եմ։ Միշտ կլինեմ ձեր կողքին»,- մեկնաբանել է լուսանկարը Վարդանյանը:
Լուսանկարում հիմնադրամի աշխատակիցների կողմից պատրաստված պաստառն է՝ «Հիմնադրամցիները սիրում են Ձեզ ու միշտ Ձեր կողքին են» գրությամբ։