«Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինեն նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները»։ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյան։

 

«Մենք հնարավորություն ունենք կաթվածահարելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում»: ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան։

 

Ադրբեջանական կողմը դեռ երբեք նման տեղեկատվական հարձակման չէր ենթարկվել ու նման նախազգուշացումները այս քանակությամբ ու այսպես բաց տեքստով չէին դրվել իրենց սեղանին երկու հայկական բանակների ղեկավարության կողմից։

 

Ամիսներ առաջ, երբ ադրբեջանական կողմը սկսեց լարել իրավիճակը նաև Նախիջևանում, նրանց քաղաքական և ռազմական ղեկավարությունը ամենավատ երազում նույնիսկ այսպիսի պատկեր չէին ակնկալում, որ Հայաստանի բանակը նման կերպ կպատասխանի և առաջնագծում , և տեղեկատվական հարթակում։

 

Իսկ նախազգուշացումների տեղատարափը արդեն անհանգստության ալիք է բարձրացրել առաջինը թշնամու ռազմական ոլորտում, քանի որ շարքայինից մինչև գեներալ և պաշտպանության նախարար գիտակցում են նման իրավիաճկի լրջությունը։

 

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկության համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդակցության է հրավիրել նախարարին, գեներալներին և ԱԱԾ տնօրենին, որպեսզի քննարկեն նման իրավիճակից առավել շահեկան ելքերը։

 

Աշոտ Ասատրյան