Կարծում եմ Նիկոլի ասած կադրային հեղափոխությունը հնարավորինս արագ պիտի կայանա միջին օղակներում, հակառակ դեպքում նախկին համակարգի նեխածությունը սկսում է պատել նաև հեղափոխական գործընթացին:

 

Օբյեկտիվորեն հասկանում եմ, որ մարդկային ռեսուրսների լուրջ խնդիր կա: Նաև շտապողականությունը ազդում է որակի վրա: Բայց մի քիչ թափ տալ է հարկավոր, հապաղումն էլ խորացնում է նախկինից դեռ մնացած ճաճային գործընթացները:

 

Կադրային հարցերով զբաղվող լուրջ խումբ պիտի կազմեն ու լուրջ մարդկանց ու մասնագետների ներգրավեն:

 

Բարդ է, բայց պիտի իրականացնել: Այլընտրանք չունենք:

 

Տիգրան Արեգունի