Հետաքրքիրն այն է, որ հենց եվրոպան է այսօր դեմ, որ Ռուսաստանը դուրս բերի իր ռազմակայանը մեր երկրից։ Եվ երբ Ռուսաստանի ղեկավարը այդ մասին զրուցում էր մեր երկրի վարչապետի հետ, նա դա ասում էր եվրոպայի ականջների համար․․․ Որովհետև եվրոպայում գիտեն, թե ինչ է նշանակում Ռուսական բազայի տարհանումը մեր երկրից։ Այդ մասին նրանց երևի հուշել և ողղորդել են «Ընտրյալ երկրի» հետախուզական ծառայությունները․․․ Իսկ այ, Չինաստանի կամ ԱՄՆ-ի համար դա նույնիսկ ձեռնտու տարբերակ է հենց թեկուզ զենքի վաճառքը ընդլայնելու համար․․․ Բայց ԱՄՆ-ն չի կարող անտեսել Իսրայելի անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ․․․

 

Ընդհանրապես, ցանկացած կառավարության առաջնային խնդիրներից է պարզել ինչպես հարևան պետությունների, այնպես էլ «հարց լուծող» պետությունների նպատակներն ու շահերը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում։ Դրա համար միլիարդներ են անհրաժեշտ և ինչպես հետախուզական, այնպես էլ հակահետախուզական ամենաթափանց կառույցներ։ Եթե երկիրը չունի այդ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, ապա նա չի կարող իրականացնել իր ազգային անվտանգության շահերից բխող քաղաքականություն։ Որովհետև եթե հայտնի չեն խնդրի տվյալները, դու չես կարող լուծել խնդիրը։ Այս առումով լիովին հասկանալի է մեր բոլոր կառավարությունների սիրողական «քաղաքականությունը» և հասկանալով, որ իրենք անզոր են զբաղվել լուրջ քաղաքականությամբ, կարծում են, որ դա ընդհանրապես անհնար է, այսինքն՝ ոչ ոք չի կարող դա անել, և իրենց մնում է զբաղվել միակ առաքելությամբ, որն իրենք կարող են՝ սեփական հարստության և ազդեցության ընդլայնմամբ։

 

Արմեն Հարությունյան