Հայ-ռուսական հարաբերություններում կրքերը կարծես սրվում են՝ դուրս հանելով ջրի երես փոխադարձ, կարելի է ասել, անվստահությունը։

 

- ՌԴ-ն ավելի սուր է արձագանքում Արևմուտքի և հատկապես ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին։ Հայաստանը պարբերաբար մասնակցել է ՆԱՏՕ գագաթաժողովներին և զորավարժություններին, բայց կարողացել է խուսափել նման խանդի տեսարաններից


- ռուսական ռազմաբազան ահաբեկում է բնակիչներին, հետո ներողություն խնդրում ու նորից շատ մեծ զորավարժություններ անցկացնում


- ի պատասխան Հայաստանը խոստանում է վերանայել բազային առնչվող որոշ դրույթներ պայմանագրում


- վարչապետը հնարավոր պատերազմի պատասխանատվությունը դնում է ՌԴ-ի վրա

 

այս ամենի համատեքստում տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվային այդպես էլ չի հաջողվում համոզել, որ մենք հավատարիմ ենք մեր հին արտաքին քաղաքական կուրսին։ Գուցե հենց դրան էր ուղղված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, բայց ամեն դեպքում տրամադրությունների ու տեղեկատվական հոսքերի հետ լուրջ աշխատանքի կարիք կա: