Նորագույն զենքերի հարվածային և ավերիչ հզորությունը միանգամայն անիմաստ է դարձնում ռազմական բազաների անհրաժեշտությունը տարբեր երկրներում, մանավանդ 6-րդ սերնդի անօդաչու բազմաֆունկցիոնալ հարվածային ինքնաթիռների և գերձայնային ավերիչ հզորությամբ հրթիռների ստեղծումից հետո, ընդ որում, Չինաստանն արդեն մոտ է այդ ծրագրի իրականացմանը, որի համար հարյուրավոր միլիարդներ են ծախսվում․․․ Մի քանի րոպեների ընթացքում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի և Ռուսաստանի ինքնաթիռները և հրթիռները կարող են «հարց լուծել» երկրագնդի ցանկացած կետում։ Իսկ եվրոպայի դերը և հնարավորությունը գնալով նվազում է համաշխարհային քաղաքականությունը վերահսկելու գործընթացում։ Եվ դրա հիմնական պատճառը ազգայինը դեմոկրատիայով փոխարինելու մոլուցքն էր, թեև ով գիտի, գուցեև սարքեցին եվրոպայի գլխին։
Զարմանալի է, որ քաղաքագետ համարվող մարդիկ քննարկում են երկու երկրների ղեկավարների հանդիպման մանրամասները, չկռահելով, որ քաղաքականությունը ոչ խոսքեր են, ոչ էլ հայտարարություններ։ Քաղաքականությունը պետության կողմից կատարվող հստակ գործողությունների ամբողջություն է, որը քողարկվում է քաղաքականությամբ։ Մեր բոլոր ժամանակների կառավարությունները զերծ են եղել այդ գործողությունների՝ սկզբունքների՝ նպատակի գաղափարից։ Իսկ եթե չկա կատարելիք գործողություններ, ուրեմն չի կարող լինել քաղաքականություն։ Այն պարզապես անիմաստ է, որովհետև քողարկելու բան չկա։ Զարմանալի չէ, որ երկրի բոլոր կառավարությունները նման են օվկիանոսի ալիքների բախտին հանձնված նավի անձնակազմին, ընդ որում, անձնակազմի անդամներից ոչ մեկը նավաստի չէ․․․
Արմեն Հարությունյան