Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգեր Վլադ Մագան, ով հայկական արմատներ ունի, ժամանել է Հայաստան:

 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգեր Տիգրան Քոչարյանը․

 

«Ընկերներ, Վլադիսլավ Մոսեսովի (Վլադ Մագա) հետ, ով հարևան պետության մասին աղմկահարույց տեսանյութի հեղինակն է, արդեն ամեն ինչ լավ է, ողջ է և առողջ ու բավականին լցված: Նա գտնվում է իր պատմական հայրենիքում, հրաշք ընկերների շրջապատում: Շուտով նա կպատմի ամեն ինչ իր բլոգում»։


ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Հայաստանը դիտարկում է բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովին աջակցելու հարցը։