Համաշխարհային համատեսքում տարբեր աշխարհակարգերի սահմաններում գտնվող հայ ժողովուրդն այլ ելք չի ունեցել, քան վարել այնպիսի քաղաքականություն, որտեղ հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ կառուցվեն, թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ: Սակայն ազգային յուրօրինակությունն ու ինքնատիպությունը պահպանելու և հունահռոմեական ու պարսկական ազդեցություններից ձերբազատվելու համար Մեծ Հայքի թագավորությունը որդեգրեց քրիստոնեական ուղին, որի պետական մակարդակով ընդունումն ուներ ոչ միայն քաղաքական կարևորություն, այլև ազգային-հոգևոր վերազարթոնի նշանակություն, քանի որ հայ ժողովուրդը վերադարձավ միաստվածության ակունքներին:

 

Վերջին ժամանակներում տարբեր անձանց կողմից, մանավանդ համացանցում, չարությամբ և ատելությամբ հնչում են քննադատություններ քրիստոնեական հավատքի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ, թե եկեղեցին հանուն հայրենիքի չի ուսուցանել, նվիրվել և հարկ եղած ժամանակ կյանքը զոհաբերել: Ինչքան էլ մարդիկ փորձեն ներքին կամ արտաքին ինչ-ինչ դրդապատճառներով նման անհարկի դիրոքորոշումներ ցուցաբերել, իրականությունն այն է, որ հայի ինքնության և հայապահպանության մեջ մեծ դերակատարություն է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:


Խորապես անհանգստացած եմ և խստորեն դատապարտում եմ հարձակումները Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։ Դրանք հարվածներ են Հայ Առաքելական եկեղեցուն: Հայ Առաքելական եկեղեցին իր իրույուն դերն։

 

Իմ անվերապահ հարգանքն ու որդիական հավատարմությունն ու հնազանդությունը Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

 

Սևան Աղաջանյան