Bloomberg-ը տեղեկացնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է արտակարգ դրությունը երկրում,որը Թուրքիայում մտցվել էր 2016 թ-ի հուլիսի16-ին՝անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո...


Այս երկու տարիների ընթացքում Էրդողանը 7 անգամ երկարացրել է արտակարգ դրությունը երկրում...


Արտակարգ դրություն մտցնելով երկրում Էրդողանը ոչ միայն պայքարեց գյուլենականների դեմ,որոնց պարագլխուխ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրեց պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ,այլև տարրական տեռորի միջոցով մաքրեց պետական ապարատը,բանակը,կրթական ոլորտը և ուժային կառույցները իրեն քիչ թե շատ ընդդիմացող պաշտոնյաներից և աշխատակիցներից...

 

Այս երկու տարվա մեջ Էրդողանը սեփական իշխանությունը ավելի ամրապնդելու և սուլթանին բնորոշ լիազորություններ ձեռք բերելու նպատակով փոխեց Թուրքիայի կառավարման համակարգը՝երկիրը խորհրդարանական ակռավարման համակարգից դարձնելով սուպեր նախագահական կառավարաման համակարգ ունեցողի...Սահմանադրության փոփոխումից հետո էլ 2018 թ-ի հունիսի 24-ին տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ,որի ժամանակ համապատասխանաբար հաղթանակ տարան Էրդողանը և իր կողմից ղեկավարվող դաշինքը...


Այսպիսով,վերջնականապես ամրապնդելով սեփական իշխանությունը,Էրդողանը ձերբազատվեց բոլոր տեսակի վախերից և վտանգներից,որոնք սպառնում էին նրա նախաձեռնություններին ու իշխանությանը և չեղարկեց երկու տարի երկարաձգված արտակարգ իրավիճակը երկրում...

 

Գագիկ Համբարյան