Որևէ հիմնավոր ու օրինական պահանջ չի կարող արդարացվել, եթե դրա իրականացման մեթոդներն ու գործիքակազմը նույնպես օրինական չեն:


Պատկերացնել կարելի է միայն, որ երբևէ արմատավորվի այն միտքը, թե այս կամ այն հարցը կարող է լուծվել զենքի միջոցով:


Պետության փլուզման առավել ցցուն գաղափար հնարավոր չէ պատկերացնել:
Հակառակը, ամեն ինչ պետք է արվի այս գաղափարն արմատախիլ անելու համար:
Երբևէ չպետք է կանգնել «Օրե՞նք, թե՞ զենք» դիլեմայի առաջ, քանի որ այդպիսի դիլեմա չպետք է լինի ու վե՛րջ…


Հայաստանում հարցերը պետք է լուծվեն օրենքների միջոցով և խաղաղ ճանապարհով…

 

Նորայր Նորիկյան