Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը իր ֆեյսբուքյան էջումգրառում է կատարել.

 

«Քիչ առաջ կրկին հեռախոսազանգ ստացա նույն մտահոգությամբ, որը շաբաթը մի քանի անգամ ստանում եմ.. 


Արձագանքելով վարչապետի կոչին, եկել են Հայաստան, ուզում են նոր Հայաստանին պիտանի լինել, ուղարկել են CV ու մեկ ամսից ավելի է, ինչ ոչ մի արձագանք չկա: Ոչ՝ որ ծանոթացել են ու նկատի կունենան, ոչ՝ որ այս պահի դրությամբ իրենց համապատասխան ազատ հաստիք չկա... Ոչ նախարարության HR-ն է գվում֊բվում, ոչ էլ՝ մասնավոր ընկերությունների...

 

 

Ու վատը գիտե՞ք որն է: Լսել են, որ ռեզյումեով ոչնչի չես հասնի, դրանք չեն էլ նայում, պետք է ծանոթ ունենաս ... Այսինքն՝ հին բարքերն են:

 

Կոնկրետ այս տղան Մոսկվայից է ժամանել, տուրիզմի զարգացման գծով ասպիրանտուրա է ավարտել, պաշտպանել, աշխատել թե՜ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունում, թե՜ ՄԱԿ-ի համապատասխան ծրագրում:

 

Հիմա այս բոլոր մարդիկ հետ են վերադառնալու ու այլևս մոռանան Հայաստան վերադառնալը: Դժվա՞ր է գոնե ավտոմատ նամակով պատասխանել CV ուղարկածներին:

 

Վարչապետն ասաց, որ հատուկ կայք է գործարկվելու կադրերի գծով: Հուսանք, կլուծի խնդրի մի մասը...»,-գրել է Իզաբել Աբգարյանը: