Ինչպիսի՞ն կլինի Ադրբեջանում մարդկանց մեծ մասի պատասխանն այն հարցին, թե եթե պատերազմ սկսվի, պատրա՞ստ եք մասնակցել։
- Առաջնագծում կանգնած և սպանվող բոլոր զինծառայողներն աղքատ ընտանիքներից են։ Որևէ պաշտոնյայի զավակ չի ծառայում առաջնագծում։
- Ինչո՞ւ պիտի ես գնամ, եթե Ղարաբաղից եկած փախստականները փողով իրենց զավակներին ազատել են ծառայությունից։ Ո՞ւմ համար գնանք։
- Ով որ Ադրբեջանի նավթից ու հարստություններից օգտվում է, թող իրենք գնան։ Մենք մեր ունեցածից ի՞նչ օգուտ ենք տեսել, որ հիմա Ղարաբաղում եղածից տեսնենք։
Սրան թերևս նոր իրողությունների պայմաններում գումարենք նաև Հայաստանի վարչապետի ու պաշտպանության նախարարի զավակների՝ Արցախ ծառայության մեկնելը, որի շնորհիվ առաջին կետում նշված խնդիրն ադրբեջանական հասարակության մեջ մեզ հետ համեմատության արդյունքում հիմա շատ ավելի սուր է դրսևորվում։
Քաղբանտարկյալների մեծ թիվը, կրոնական բռնաճնշումները, Ալիևի ոչ լեգիտիմ նախագահ լինելը, համատարած կոռուպցիան, Բաքվից դուրս՝ շրջաններում տիրող սոցիալական խնդիրները միայն կմեծացնեն բացասական պատասխան տվողների թիվը։
Արտյոմ Տոնոյան