20-րդ դարի դարասկզբին Հայերն անպաշտպան էին, քանի որ չունեին բանակ, չունեին կանոնավոր բանակ: Ֆիդայական խմբերը լուծում էին տեղական հարցեր: Ֆիդայական խմբերը իրականացնում էին բացառապես պարտիզանական գործողություններ, ավել ոչինչ: 1990-ականներին կրկին չունեինք կանոնավոր բանակ ու մեզ օգնության եկան ֆիդայական ջոկատները, որոնք էլի լուծում էին բացառապես տեղական նշանակության ռազմավարական հարցեր: Ֆիդայական ջոկատները գործում էին գրեթե անջատ-անջատ, առանց իրարից տեղյակ լինելու, երբեմն իրար լրացնելով, բայց շատ հաճախ իրար խանգարելով:


Բայց ահա կանոնավոր բանակ ունենալուց ի վեր, մենք կարողանում ենք համակարգային ու խորացված լուծել շատ ավելի լուրջ ռազմական , մարտական առաջադրանքներ, խնդիրներ: Մեկընդմիշտ թող բոլորն էլ իմանան, որ յուրաքանչյուր Հայ պետք է իր սուրբ պարտքը համարի Հայոց աբանկում ծառայելը, Հայոց բանակի մարտունակության բարձրացման իր ներդրումն ունենալը: Մենք ՝ շրջապատված լինելով երկու մեծ գազաններով, իրավունք չունենք բանակը, զինվորական կյանքը երկրորդական պլան մղելու:


Եթե մեր հարևանները մեզ չներկայացնեն հողային պահանջներ, եթե մեր հարևանները մեզանից չուզեին Արցախը, Զանգեզուրը, Երևանը, ապա մենք հանգիստ կարող էինք բանակին մղել երկրորդ պլան: Սակայն ունենք հարևաններ, որոնց կոկորդին կանգնած ոսկոր ենք, քանի որ պանթուրքիզմի իրկանացման իրական խոչընդոտն ենք մեր աշխարհագրական դիրքով: 

 


Թուրքիան այսօր ցանկանում է վերականգնել օսմանյան կայսրության սահմանները, ու դրա համա շատ լուրջ ներդրումներ է անում ռազմական ոլորտում: Թուրքիայում այսօր արդեն ընդունվում են օրենքներ պարտադիր զինծառայության մասին և հանուն հայրենիքի զոհվածներին ոչ թե հերոսացնում են, այլ բառիս բուն իմաստով սրբացնում են: Հասկանու՞մ եք, թե ինչի հետ գրոծ ունենք, հասկանու՞մ եք թե ով է մեր թշնամին: Թուրքիայի ռազմական քաղաքականության խաղաքարտերը , եթե բացեմ, վստահ եմ, որ բոլորդ էլ անգամ ձեր տանն եք զենք ու զրահ պահելու...Էնպես , որ բանակից հեռու մնացեք, բանակին ու հերոսին հանգիստ թողեք, ու անպայման գնացեք բանակ, մի օր , անպայման մի օր այն ձեզ պետք է գալու ու ոչ թե միայն հայրենիքի պաշտպանության հարց է լինելու, այլ անձամբ քո տունը պաշտպանելու... 


Հ.Գ. Հուսով եմ, ռազմահայրենասիրության թեմային այլևս շատ ավելի լուրջ ու խորքային կմոտենաք...


Կարեն Հովհաննիսյան