Իսրայելի խորհրդարանում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունվել է սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի օրինագիծ, որը մեզ համար ևս կարող է օրինակելի լինել: Կասկածից վեր է, որ ժամանակակից բիզնեսն արագ թափով գնում է հաճախորդների առցանց կամ հեռակա սպասարկման ուղղությամբ, որը պահանջում է համապատասխան մարդկային և տեխնիկական ներդրումներ: Թեպետ այս ոլորտն առավելապես լայն տարածում ունի հատկապես զարգացած երկրներում, այսուհանդերձ, մեզանում ևս հատկապես մի շարք բնագավառներում(բջջային օպերատորներ, բանկային ոլորտ և այլն) երբեմն նկատվում են սպասարկման հետ կապված որոշակի խնդիրներ:
Եվ ահա, Իսրայելում հետայսու ընկերությունների համար տրամադրվել է իրենց զանգած կամ առցանց դիմած հաճախորդին սպասեցնելու ընդամենը 6 րոպեի սահմանաչափ: Իսկ օպերատորին միանալու համար տարբեր թվեր, նշաններ սեղմելու փոխարեն՝ առաջարկվում է ընդամենը անհրաժեշտ լեզուն և բնակավայրը ընտրելու հնարավորություն:
Այս օրինագիծն Իսրայելում արդեն իսկ գնահատում են՝ որպես մարդասիրական «հեղափոխական նախաձեռնություն»:))
Արմեն Պետրոսյան