Հուլիսի 9-16-ը Բրազիլիա քաղաքում անց է կացվել պատանիների և երիտասարդների ուշուի աշխարհի առաջնություն՝ մասնակցությամբ 45 պետության 400 մարզիկների: Այս մասին տեղեկացնում է Արցախի սպորտի վարչության ֆեյսբուքյան էջը:
Մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Արցախցի մարզիկներից Արսեն Բաղրյանը 48կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Վարդան Աբրահամյանը, 65կգ քաշային կարգում` բրոնզե մեդալակիր: